Շատ հոգեբաններ փաստում են, որ երբեմն մեզ թվում է, թե ամեն ինչ ունենք, բայց երբ ընտանիքը համալրվում է նոր ու փոքրիկ անդամներով, հասկանում ենք, որ իրական երջանկությունը հենց նրանք են… Նկարիչ Արամ Դանիելյանի կյանքում այդ երջանկությունը կրկնակի է, քանի որ նա երկու հիասքանչ և տաղանդավոր աղջիկների հայրիկ է: Եվ, չնայած նրան, որ նա խիստ և խանդոտ հայրիկ է, նա նաև շատ հոգատար է և նրբանկատ, ինչպես փաստում են նրա կինն ու աղջիկները: