

Հունիսի 12-ին Լոս Անջելեսի Universal Hilton հյուրանոցի հանդիսասրահում կայացավ հանրաճանաչ դիզայներ-մոդելավորող՝ Լիլիթ Մարգարյանի «Gallery 100» հավաքածուի ցուցադրությունը: Հյուրերի թվում էին մի շարք հայտնի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Հավաքածուի ոգեշնչման աղբյուրն էին անցած 100-ամյակի 10 հանճարեղ հայ նկարիչների աշխատանքները: Մինասի կտավների հիման վրա ստեղծված նմուշների ձեռակերտ պատկերները պատկանում են նկարիչ Արամ Դանիելյանի վրձնին: Երեկոյի հյուրերը հեռացան անջնջելի դրական տպավորություններով: