

Երևան քաղաքում նախադեպը չունեցող արագացված, բայց միևնույն ժամանակ անչափ հետաքրքիր, հագեցած նկարչության դասընթացների մեկնարկը մեծահասակների համար համարում ենք տրված: Սկսել ենք գծանկար առարկայից, ինչպես նաև սպասվում են գունանկար, կոմպոզիցիա առարկաները, որոնք դասավանդում է Դանիելյան Արվեստի Կենտրոնի հիմնադիր, նկարիչ՝ Արամ Դանիելյանը: Սակայն մեր բոլոր սաները մեծ հաճույքով հաճախում են նաև արվեստի պատմության և կոլաժի դասերին, որոնք դասավանդում են մեր կենտրոնի մյուս հմուտ մասնագետները, և որոնց ընթացքում յուրաքանչյուրը նորովի է բացահայտում իր ընդունակությունները… Այս մեկամսյա դասընթացների մասնակիցները նույնպես անմասն չեն մնա հաճելին օգտակարի հետ համատեղելու գործընթացից: