

Վլադիմիր Աբրահամյանն աշխատում է կոմպոզիցիայի, դիմանկարի, գրաֆիկայի, նատյուրմորտի ու բնանկարի ժանրում: Նրա ստեղծագործական տարերքը մարդն է՝ իր բարդ հոգեբանական ներաշխարհով։ 250 գրքերի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։ 1975 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1999 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում: Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան): 1999 թ-ից դասավանդել է նկարիչ Արամ Դանիելյանին Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, որտեղ և սկիզբ է դրվել նրանց ամուր և հարատև ընկերությանը: Պարոն Աբրահամյանը, անկասկած, Դանիելյան Արվեստի Կենտրոնի ամենացանկալի և սպասված հյուրերի շարքին է պատկանում: