«Ես աշխարհը այլ եմ տեսնում…Ուզում եմ, որ մարդիկ իմ լուսանկարներից ոգեշնչվեն…»,- ասում է «Դանիելյան» Արվեստի Կենտրոնի երիտասարդ, սակայն անչափ տաղանդավոր և հմուտ լուսանկարիչ՝ Ֆլորա Աբգարյանը: Նրա ստեղծագործ մտքի և կախարդական ֆոտոխցիկի շնորհիվ, մեր կենտրոնի առօրյան և մեր սաների արդեն իսկ բացահայտված և չբացահայտված աշխարհը՝ նրանց աշխատանքների տեսքով, հասանելի է դառնում բոլորին: Ֆլորան կարողանում է ընդգծել անտեսանելին և փայլ հաղորդել յուրաքանչյուր լուսանկարին: Ֆլորա Աբգարյանը հանդիսանում է «Դանիելյան» Արվեստի Կենտրոնի շրջանավարտ, իսկ այժմ նաև նկարիչ Արամ Դանիելյանի և մեր կենտրոնի ամբողջ աշխատակազմի լավ ընկերը: Շնորհակալ ենք Ֆլորային անչափ հետաքրքիր համագործակցության համար…