Դեկտեմբերի 25-ին, ժամը՝ 14:00-ին «Դանիելյան» Արվեստի Կենտրոնում տեղի է ունենալու մեր կենտրոնի փոքրիկների աշխատանքների ցուցահանդեսը:
Սիրով հրավիրում ենք բոլոր փոքրիկ արվեստասերներին նախատոնական այս հանգստյան օրը մեզ հետ անցկացնելու…
Տեղեկացնենք, որ Դանիելյան Արվեստի Կենտրոնի ղեկավարն է նկարիչ, Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների և նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ, Ֆրանսիական Mundial Art Academia-ի և ՀՀ նկարիչների միության անդամ ՝ Արամ Դանիելյանը: <<Դանիելյան>> արվեստի կենտրոնը ստեղծվել է 2013 թ-ին: Մեր կենտրոնում անցկացվում են նկարչության դասընթացներ՝ մեծահասակների և երեխաների համար: Մեծահասակների համար անցկացվում են գունանկարի, գծանկարի, կոմպոզիցիայի, կոլաժի, արվեստի պատմության դասընթացներ: Երեխաներն անցնում են՝ գունանկար, գրաֆիկա, կոլաժ։ Օգտագործվում են այնպիսի նյութեր, ինչպիսիք են՝ գուաշ, յուղամատիտներ, ակրիլային ներկեր, գունավոր թուղթ, և այլն:
Մեր ջանքերն ու եռանդը ուղղված են նրան, որ մեր սաներին վարակենք սիրով դեպի արվեստը և ինքնավստահություն սերմանենք այն մարդկանց մեջ, որոնք երբեք իրենց ձեռքերում վրձին և ներկեր չեն բռնել: Մենք զարգացնում ենք յուրաքանչյուր աշակերտի ունակությունը: Մեր նպատակն է կենտրոնանալ արվեստի կենտրոնի սաների անհատական զարգացման վրա: