Ահա ևս մեկ անդրադարձ «Դանիելյան» Արվեստի Կենտրոնի տաղանդաշատ աշակերտներից մեկի գործունեությանը:
Ինտերնետով գնումներ անելը ամուր հաստատվել է մեր առօրյայում և դարձել է սովորական երևույթ համացանցից օգտվողներից շատերի համար: Առաջին հերթին դա հարմար է. համաշխարհային սարդոստայնում կարելի է գտնել ամեն ինչ և վճարում կատարել՝ առանց տնից դուրս գալու: Սակայն այսօրինակ «շոփինգ»-ն ունի նաև բացասական կողմեր. հնարավոր է՝ ապրանքը ստանաք ոչ թե անմիջապես, այլ օրեր անց, իսկ երբեմն՝ սպասեք նաև մի քանի ամիս: Ի դեպ, չկան երաշխիքներ, որ գնված ապրանքի որակը կհամապատասխանի Ձեր սպասումներին:
Երևանյան ձեռներեցների ստարտափը բացառում է ինտերնետային գնումների բացասական կողմերը և առանց տնից դուրս գալու շոփինգի գնալը վերածել է իր հաճախորդների համար իսկական հաճույքի՝ կանխելով նաև բոլոր անակնկալները:
SHORIK.AM կանանց ոճային հագուստի նոր ինտերնետ-խանութը հաստատուն կերպով գրավում է երևանյան շուկան և քաղաքի մոդայիկ աղջիկների սրտերը:
Ինչո՞վ է տարբերվում այս նախաձեռնությունն ինտերնետային այլ խանութներից: Այդ մասին կզրուցենք SHORIK.AM բրենդի հիմնադիրներ Հայկ Հարությունյանի և Կրիստինա Օգանեզովայի հետ: Ողջույն:
— Ո՞րն է SHORIK.AM ինտերնետային խանութից գնումներ կատարելու առանձնահատկությունը:
— (Քրիստինա Օգանեզովա) Կարծում եմ, որ համացանցի ցանկացած ակտիվ օգտատեր իր կյանքում գոնե մեկ անգամ առցանց գնում է կատարել: Եվ հավատացած եմ, որ շատերը բախվել են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ առաքման ուշացումը, ապրանքի վատ որակը, մանավանդ, եթե խոսքը հագուստի կամ չափսի անհամապատասխանության մասին է: Մենք հոգացել ենք, որ մեր հաճախորդները չբախվեն այդօրինակ խնդիրների և մշակել ենք մեր կայքով գնումներ կատարելու բացառիկ պայմաններ: Բոլոր ապրանքները, որոնք ներկայացված են SHORIK.AM կայքում և նույնանուն ֆեյսբուքյան էջում, առկա են Երևանում: Առաքումն իրականացվում է նույն օրը՝ հաճախորդին հարմար ժամին, նրա նշած հասցեով: Մեր վաճառքի խորհրդատուն երիտասարդ աղջիկ է, ով առաքում է ընտրված մինչև 5 մոդել՝ անհրաժեշտ չափսերով: Հաճախորդը տեղում հնարավորություն ունի զննելու յուրաքանչյուր զգեստ, համոզվելու, որ այն որակյալ է, փորձելու այն և նոր միայն կատարելու գնումը: Եթե ինչ-որ պատճառով պատվերը դուր չի գալիս հաճախորդին կամ չի համապատասխանում չափսը, հնարավոր է անմիջապես վերադարձնել ապրանքը խորհրդատուին և վճարել միայն առաքման գումարը, որը կազմում է ընդամենը 1 000 դրամ: Այդպիսի դեպքեր, իհարկե, մեզ մոտ շատ հազվադեպ են լինում, քանի որ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք որակյալ զգեստներ, որոնք 100 %-ով համապատասխանում են կայքում տեղադրված նկարներին:
— Իսկ ինչպիսի՞ն են SHORIK.AM-ի առաջին հաճախորդների արձագանքները: Եվ ովքե՞ր են այն հաճախորդները, որ նախընտրում են գնումներ կատարել առանց տնից դուս գալու:
— (Հայկ Հարությունյան) Մենք դեռ մեկ ամիս է, ինչ աշխատում ենք, սակայն հաճախորդների արձագանքները շատ լավն են, և օրեցօր նրանց թիվն աճում է: Ընդունված է կարծել, թե կանայք սիրում են շատ ժամանակ անցկացնել խանութներում, սակայն հիմա ժամանակը շատ թանկ է, այդ թվում՝ նաև ժամանակակից կանանց համար: Հենց այդ պատճառով նրանք արժանվույնս գնահատեցին մեր ծառայությունը: Մեր հաճախորդները հիմնականում կամ աշխատող կանայք են, որոնք պարզապես ժամանակ և ուժ չունեն աշխատանքից հետո խանութներում շրջելու համար, կամ մոդայիկ մայրիկներ են, որոնք չեն կարող շոփինգի գնալու համար երեխային տանը մենակ թողնել: Մեծ մասամբ հենց նրանց համար է նախատեսված մեր ինտերնետ-խանութը: Տանը՝ համակարգչի առջև, կարելի է առանց շտապելու ընտրել դուր եկած հագուստի մոդելը, հեռախոսով կամ առցանց հղել Ձեզ հետաքրքրող հարցը մեր խորհրդատուին և պայմանավորվել առաքման ժամի և տեղի մասին: Ինչպես ասացի, մենք դեռ մեկ ամիս է, ինչ աշխատում ենք, սակայն արդեն ունենք մշտական հաճախորդներ, որոնք վստահ են հագուստի որակի հարցում և հաճույքով սպասում են յուրաքանչյուր նոր հավաքածուին, որը մեզ մոտ հայտնվում է 2 շաբաթը մեկ: Այս դեպքում անգամ գովազդի կարիք չի լինում, քանի որ մեր նոր հաճախորդները, որպես կանոն, այն աղջիկների գործընկերները կամ ընկերուհիներն են, որոնք արդեն ինչ-որ բան գնել են SHORIK.AM-ում: Այնպես որ, մեր գործում ամենալավ գովազդը գոհ հաճախորդների երաշխավորությունն է:
— Նրանց համար, ովքեր դեռ չեն հասցրել օգտվել SHORIK.AM-ից, պատմեք, թե ինչ եք առաջարկում Երևանի մոդայիկ աղջիկներին:
— (Քրիստինա Օգանեզովա) Մենք ունենք հագուստի բավական մեծ տեսականի՝ նախատեսված տարբեր տարիքի և նախասիրությունների կանանց համար: Զգեստներ, կիսաշրջազգեստներ, բլուզներ, կարդիգաններ, բաճկոններ, անձրևանոցներ, վերարկուներ … Մենք ջանում ենք տրամադրել ներկայացված մոդելների չափսերի ողջ շրջանակը և թարմացնում ենք հավաքածուն երկու շաբաթը մեկ անգամ: Մենք նախապատվությունը տալիս ենք մոդայիկ ոճային հագուստին, անգամ կարելի է ասել՝ արտառոց նմուշներին, որոնք հազվադեպ կարելի է հանդիպել քաղաքի խանութներում: Ահա թե ինչու մեր մշտական հաճախորդների թվում այսօր կան դերասանուհիներ, երգչուհիներ, հաղորդավարուհիներ … Բոլոր նրանք, ովքեր սիրում են առանձնանալ շրջապատից և կրել օրիգինալ հագուստ: Դրան զուգահեռ մեզ մոտ գնային քաղաքականությունը շատ ճկուն է, և մեր ներկայացրած հագուստը հարմար է Երևանի յուրաքանչյուր բնակչուհու գրպանին: Քանի որ սա ինտերներ-խանութ է, և տարածքի վարձակալման ծախսերը ներառված չեն ապրանքի գնի մեջ, զգեստների միջին գինը կազմում է ընդամենը 8 000 դրամ: Ահա թե ինչու, որպես կանոն ոչ մի հաճախորդը չի բավականանում մեկ գնումով և միանգամից ձեռք է բերում մի քանի գեղեցիկ ու ժամանակակից զգեստ:
Շնորհակալություն հետաքրքիր զրույցի և Երևանի մոդայիկ կանանց արված այս հաճելի անակնկալի համար: Ձեր խանութին ցանկանում ենք բարգավաճում և բազում շնորհակալ հաճախորդներ: