Ապրիլի 18-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի Ամերիկյան անկյուն բաժնում տեղի ունեցավ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» դասական վեպի ընթերցանության մարաթոնը: Մարաթոնի շրջանակներում կազմակերպված «Թոմ Սոյերի արկածները» նկարազարդումների մրցույթին մասնակցում էր նաև «Դանիելյան» արվեստի կենտրոնի սան Արեգ Նիկոլյանը: Եվ ուրախությամբ ուզում ենք հայտնել, որ Արեգի աշխատանքը ճանաչվել է որպես հաղթող: Արեգը միացավ նաև հանրահայտ ցանկապատը ներկող, Թոմ Սոյերին և ներկեց Իսահակյանական պուրակում տեղադրված ցանկապատը մյուս մասնակիցների հետ միասին: