+374-10-57-04-50, +374-94-57-04-50
danielyanartstudio@gmail.com
РусскийEnglish
Հայերեն
Facebook
YouTube
Instagram
  • Դասընթացներ
  • Պատկերասրահ
    • Աշակերտների աշխատանքներն Instagram-ում
    • Դասընթացների արդյունքները
  • Արժեք
  • Տեղեկատու
    • Հաճախ տրվող հարցեր
    • Ստուդիայի ֆորում
    • Աշակերտների կարծիքները
  • Անձնակազմ
  • Նորություններ
  • Կապ
Երեխաների նկարների «գաղտնի լեզուն»

Երեխաների նկարների «գաղտնի լեզուն»

07.06.2017Արթ-ստուդիա, Ժողովածու«Даниелян» Арт Студио

Երեխաները շատ են սիրում նկարել: Նրանք թղթի վրա պատկերում են այն ամենը, ինչ զգում են և նկատում իրենց շուրջը: Այդ ստեղծագործությունների առավել ստացված օրինակները մնում են ծնողների հիշողության մեջ, իսկ մնացածին, որպես կանոն, նշանակություն չեն տալիս: Մինչդեռ, եթե ուշադիր նայենք ամենասովորական մանկական նկարին, կտեսնենք թե ինչ է կատարվում երեխայի հոգում և թե ինչ նա չի կարողանում բացատրել մեծահասակներին անգամ ամենամտերմիկ զրույցի ընթացքում:

Երեխայի համար նկարելը ոչ թե արվեստ է, այլ խոսք: Նկարչությունը հնարավորություն է տալիս արտահայտել այն, ինչը տարիքային սահմանափակումների պատճառով երեխան չի կարողանում բառերով արտահայտել: Նկարելու պրոցեսի ընթացքում բանականությունը մղվում է երկրորդ պլան, իսկ արգելքներն ու սահմանափակումները նահանջում են: Այդ պահին երեխան բացարձակ ազատ է: Մանկան նկարը շատ հաճախ ցույց է տալիս փոքրիկ նկարչի հետաքրքրությունների շրջանակը: Զարգացման վաղ փուլերում (մինչև երեք տարեկան) դրանք գծիկներն ու շրջաններն են: Երեխան «փորձում է» մատիտը կամ վրձինը, էքսպերիմենտներ է անում: Նա սովորաբար սկզբում նկարում է նկարը, իսկ հետո հորինում է՝ ինչ է պատկերել, ինչին կարող է այն նման լինել: Ավելի ուշ (4 տարեկանին մոտ) հայտնվում է նկարելու պլանը: Որոշակի տարիքից սկսած (3,5 — 4 տարեկան) մարդը դառնում է ուշադրության և ուսումնասիրության առարկա: Հոգեբանական աշխտորոշման տեսանկյունից մարդու նկարած նկարը ինֆորմացիայի ամենաճշգրիտ և հուսալի աղբյուրն է համարվում: Դժվարությունը կայանում է միայն նրանում, որ այդպիսի հաղորդագրության ինֆորմացիան այսպես ասած «կոդավորված է», իսկ նկարը պետք է ճիշտ «կարդալ»: Հոգեբանները, ովքեր աշխատանքի մեջ օգտագործում են նկարչության տեխնիկաներ, պետք է տիրապետեն բավականաչափ որակավորման և երեխաների հետ աշխատանքի փորձին: Սակայն ուշադիր ծնողները միշտ կարող են երեխայի ստեղծագործական աշխատանքներում նկատել ոչ սովորական մի բան, զգալ նրա տրամադրությունը, որսալ թաքնված լարվածությունը:

Tweet
Share
Google+
Share
Telegram
Klass
Pinterest
 
© Արամ Դանիելյանի Արտ-ստուդիա. Բոլոր իրավունքները պաշտպանված են: | Կայքի պատրաստումը` Ալեքսանդր Գլազունով.