«Դանիելյան» արվեստի կենտրոնի տաղանդավոր փոքրիկ սաները՝ Մխիթարյան Գևորգն ու Հերմինեն (Էմին) իրենց զբաղված և հետաքրքիր առօրյայում անպայման ժամանակ են գտնում նկարչությանը տրամադրելու համար: Գևորգը շատ է սիրում նկարել և որոշել է նկարիչ դառնալ: Շաբաթական երկու անգամ «Դանիելյան» արվեստի կենտրոն հաճախելուց բացի նրանք հաճախ նկարում են նաև իրենց տանը: Կից ներկայացնում ենք լուսանկարներ նրանց ստեղծագործական աշխատանքային պրոցեսից: