![«Դանիելյան» արվեստի կենտրոնի սան Քրիստինա Օգանեզովայի «Գունավոր տրամադրություն» ցուցահանդեսը տեղի կունենա «Loft» հանգստյան բազմաֆունկցիոնալ կենտրոնում «Դանիելյան» արվեստի կենտրոնի սան Քրիստինա Օգանեզովայի «Գունավոր տրամադրություն» ցուցահանդեսը տեղի կունենա «Loft» հանգստյան բազմաֆունկցիոնալ կենտրոնում](http://danielyanartstudio.am/wp-content/uploads/2017/10/Poster-Loft-big-1024x730.jpg)

Քրիստինա Օգանեզովայի «Գունավոր տրամադրություն» ցուցահանդեսը տեղի կունենա «Loft» հանգստյան բազմաֆունկցիոնալ կենտրոնում: Ցուցահանդեսը կբացվի Հայաստանում նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի կողմից:
Նկարչուհու աշխատանքները դասական և ժամանակակից տեխնիկաների միաձուլումն են։ Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալ ռեալիստական ոճին և յուրօրինակ գույների համադրությանը։
Քրիստինա Օգանեզովան հանդիսանում է հայազգի նկարիչ, Միջազգային Արվեստագետերի Միության անդամ (Էստոնիա), ինչպես նաեւ Ներկայացուցչության ղեկավարը Հայաստանում:
Նա հաճախել է Հենրիկ Իգիթյանի անվան արվեստի կենտրոն եւ 3 տարեկանում արդեն ունեցել է հնարավորություն մասնակցելու մանկական ցուցահանդեսին՝ որպես տաղանդավոր երեխա:
Քրիստինա Օգանեզովան Հայաստանի Նկարիչների Միության համար ստացել Է արվեստի եւ մշակույթի զարգացման դրամաշնորհ ` հայ արվեստագետների, նկարիչների եւ քանդակագործերի համար վեբ կայք ստեղծելով:
Նա շրջել է ավելի քան 30 երկրներում եւ 125 քաղաքներոմ, եղել է աշխարհի բազմաթիվ թանգարաններում, որոնք ոգեշնչում էին նրան շարունակել ստեղծագործելը:
Արվեստի նկատմամբ սերը հետագայում նրան ուղղորդել է ստանալ արվեստի դասեր Դանիելյանի արվեստի ստուդիայում, որտեղ նա շարունակել է զարգացնել իր նկարչական հմտությունները: Դանիելյան արվեստի ստուդիայի ղեկավարը Արամ Դանիելյանն է, որը հանդիսանում է Հայաստանի, Ռուսաստանի, Էստոնիայի, Ֆրանսիայի նկարիչների միությունների անդամ:
Քրիստինա Օգանեզովայի ստեղծագործությունները ստեղծվում են վրձիններով, դանակներով (pallet knifes), ակրիլով նկարելով կտավների վրա:
P.S. Նա նաեւ ունի 2 կրթություն՝ լեզվաբանական եւ տնտեսագիտական: Այժմ աշխատում է որպես «Պրինտ Սիթի» տպարանի տնօրեն: