Այսօրվա մեր հերոսը «Դանիելյան» արվեստի կենտրոնի սան ութամյա Դանիելն է: Մեծանալով արվեստասեր ընտանիքում, որտեղ տատիկը և պապիկը նկարիչներ են` Դանիելը նույնպես տարված է նկարչությամբ: Վառվռուն ու խելացի աչուկներով հրաշամանուկը յուրահատուկ սեր ունի դեպի բնությունը: Այդ իսկ պատճառով նրա աշխատանքների մեծ մասը բնանկարներ են: Նրա նկարներում գերակշռում են կապույտի և դեղինի գրեթե բոլոր երանգները: Գույները գեղեցիկ համադրելով` տղան թղթին է հանձնում իր հոգու ջերմությունն ու ներաշխարհի պարզությունը: Սիրում է ծովը: Սիրած նկարիչն է Այվազովսկին : Փոքրիկի մեծագույն երազանքն է դառնալ հանճարեղ նկարիչ:
«Դանիելյան» արվեստի կենտրոնի հատուկ թղթակից` Լեյլի Հայրապետյան