Մեծ սիրով և բավականությամբ եմ աչքի անցկացնում մեր կենտրոնի զարմանահրաշ սաների աշխատանքները` իրենց պես ինքնատիպ և անկրկնելի: Թվում է, թե ծածուկ խուժում ես նրանց ներաշխարհ, կարդում այնտեղ խնամքով թաքցրած մտքերն ու հույզերը, տեսանելիորեն շոշափում նրանց հոգու նուրբ, բայց ճկուն լարերը: Այսօրվա մեր անդրադարձի հերոսուհին Էլինարն է` 12 տարեկան: Շուրջ մեկ տարի է` հաճախում է «Դանիելյան» արվեստի կենտրոն: Լույս, արև, ջերմություն. ահա այն երեք բաղադրիչները, որոնք ակնառու են աղջնակի բնանկարներում: Ամառային կենսառատ և կիզիչ տեսարաններին հաջորդում են դիմանկարները և նատյուրմորտները: Էլինարի խոսքերով` նատյուրմորտներ նկարելն օգնում է յուրացնել լուսաստվերային լուծումների հմտությունը: Այն հարցին, թե ինչ է ուզում դառնալ, աղջիկը պատասխանում է` հասարակությանը պիտանի մարդ: Մենք հաջողություն ենք մաղթում Էլինարին` մեծ հավատով ու սպասելիքներով:
Ստորև ներկայացնում ենք Էլինարի աշխատանքներից մի քանիսը․
«Դանիելյան» արվեստի կենտրոնի հատուկ թղթակից` Լեյլի Հայրապետյան