+374-10-57-04-50, +374-94-57-04-50
danielyanartstudio@gmail.com
РусскийEnglish
Հայերեն
Facebook
YouTube
Instagram
  • Դասընթացներ
  • Պատկերասրահ
    • Աշակերտների աշխատանքներն Instagram-ում
    • Դասընթացների արդյունքները
  • Արժեք
  • Տեղեկատու
    • Հաճախ տրվող հարցեր
    • Ստուդիայի ֆորում
    • Աշակերտների կարծիքները
  • Անձնակազմ
  • Նորություններ
  • Կապ
Մինաս Ղազարյանը համագործակցում է նաև «Դանիելյան» արվեստի կենտրոնի հետ` նկարահանելով դասընթացներն ու ցուցահանդեսները

Մինաս Ղազարյանը համագործակցում է նաև «Դանիելյան» արվեստի կենտրոնի հետ` նկարահանելով դասընթացներն ու ցուցահանդեսները

19.04.2018Արթ-ստուդիա, Ժողովածու«Даниелян» Арт Студио

«Ես զբաղվում եմ լուսանկարչությամբ թե’ աշխատանքի ժամանակ, թե’ ազատ ժամերին: Նույնիսկ հանգստանում եմ լուսանկարելով: Հետևաբար լուսանկարչությունը և’ իմ սիրելի զբաղմունքն է, և’ իմ աշխատանքը»,- Մինաս Ղազարյան։

Վերջին տասնամյակում լայնահուն թափ է առել լուսանկարչության հանդեպ մարդկանց հետաքրքրությունը: Գուցե պատճառն այն է, որ այսօր գրեթե բոլորի մոտ կա կադրը ֆիքսելու հնարավորություն: Անխոս լուսանկարչական սարքը կարող է հայտնվել յուրաքանչյուրի ձեռքում, ինչպես վրձինը կամ գրիչը: Սակայն միայն ընտրյալների շնորհիվ նրանք կարող են ծառայել իրենց ճիշտ նպատակին:
Մինաս Ղազարյանը ժամանակակից այն լուսանկարիչներից է, ով հստակ ըմբռնում է լուսանկարչության բազմաշերտությունն ու այդ ոլորտում ասելիքի խորությունը: Նա իր տեսախցիկով կարողանում է հատել անսահմանության սահմանը և հավերժացնել վայրկյանի վաղանցիկությունը` որսալով շարժման ամենաարտահայտիչ և ամենահիշարժան ակնթարթը:
Դեռևս 2009 թվականին Մինաս Ղազարյանն զբաղվում էր սիրողական լուսանկարչությամբ, կատարում ֆոտոշոպեր, վիդեոմոնտաժներ, հավաքում ֆոտոկոլաժներ: Սակայն ժամանակի ընթացքում նա իր տեսախցիկով հայտնվեց հասարակության ուշադրությունը գրավող իրադարձությունների կիզակետում` իր տեսանկյունից ներկայացնելով ճշմարտությունը: Եվ 2011 թվականից նա սկսեց լրջորեն զբաղվել լուսանկարչությամբ:
Արդեն մի քանի ամիս է` Մինաս Ղազարյանը համագործակցում է նաև «Դանիելյան» արվեստի կենտրոնի հետ` նկարահանելով կենտրոնի դասընթացներն ու ցուցահանդեսները:
Երիտասարդ լուսանկարչի նկարները համեմված են դինամիկայով և նուրբ ռիթմով, որոնք դիտողին ստիպում են խորհել` նրանց հոգուն հասցնելով պահի մթնոլորտն ու տրամադրությունը: Նա իր աշխատանքի մեջ ձգտում է լինել մաքսիմալ անկեղծ, քանի որ ինչպես արվեստի մյուս բնագավառներում, այնպես էլ լուսանկարչության ասպարեզում անկեղծությունը հաջողության գրավականն է` հատկապես, երբ աշխատում ես երեխաների հետ:

«Դանիելյան» արվեստի կենտրոնի հատուկ թղթակից` Լեյլի Հայրապետյան

Մինաս Ղազարյանը համագործակցում է նաև «Դանիելյան» արվեստի կենտրոնի հետ` նկարահանելով դասընթացներն ու ցուցահանդեսներըՄինաս Ղազարյանը համագործակցում է նաև «Դանիելյան» արվեստի կենտրոնի հետ` նկարահանելով դասընթացներն ու ցուցահանդեսներըՄինաս Ղազարյանը համագործակցում է նաև «Դանիելյան» արվեստի կենտրոնի հետ` նկարահանելով դասընթացներն ու ցուցահանդեսներըՄինաս Ղազարյանը համագործակցում է նաև «Դանիելյան» արվեստի կենտրոնի հետ` նկարահանելով դասընթացներն ու ցուցահանդեսներըՄինաս Ղազարյանը համագործակցում է նաև «Դանիելյան» արվեստի կենտրոնի հետ` նկարահանելով դասընթացներն ու ցուցահանդեսներըՄինաս Ղազարյանը համագործակցում է նաև «Դանիելյան» արվեստի կենտրոնի հետ` նկարահանելով դասընթացներն ու ցուցահանդեսներըՄինաս Ղազարյանը համագործակցում է նաև «Դանիելյան» արվեստի կենտրոնի հետ` նկարահանելով դասընթացներն ու ցուցահանդեսներըՄինաս Ղազարյանը համագործակցում է նաև «Դանիելյան» արվեստի կենտրոնի հետ` նկարահանելով դասընթացներն ու ցուցահանդեսներըՄինաս Ղազարյանը համագործակցում է նաև «Դանիելյան» արվեստի կենտրոնի հետ` նկարահանելով դասընթացներն ու ցուցահանդեսներըՄինաս Ղազարյանը համագործակցում է նաև «Դանիելյան» արվեստի կենտրոնի հետ` նկարահանելով դասընթացներն ու ցուցահանդեսները

 

Tweet
Share
Google+
Share
Telegram
Klass
Pinterest
 
© Արամ Դանիելյանի Արտ-ստուդիա. Բոլոր իրավունքները պաշտպանված են: | Կայքի պատրաստումը` Ալեքսանդր Գլազունով.